Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Բաքու է մեկնելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Մամեդյրավոը հավելել է, որ հենց Լավրովի այցից է կախված՝ տեղի կունենա՞ արդյոք ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագաների հերթական հանդիպումը, թե՝ ոչ: