Հասարակություն 

Թուրքիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 43-ի, նրանցից 19-ն արտասահմանցիներ են

Հունիսի 28-ին ուշ երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 43-ի, նրանցից 19-ն արտասահմանցիներ են: Այս մասին թուրքական խորհրդարանում ելույթի ժամանակ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան:

Ալան նաև նշել է, որ ահաբեկիչներն օդանավակայան են հասել տաքսիով: Այն անից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են տաքսին, երեք ահաբեկիչները փախուստի են դիմել երկու ուղղություններով: Նրանցից երկուսն իրենց պայթեցրել են վիրավորվելուց հետո, իսկ երրորդը՝ երկրորդ ահաբեկչի հետ:

Թուրք պաշտոնյան հավելել է, թե այս պահին ամեն ինչ վկայում այն մասին, որ ահաբեկչությունն ԻՊ-ի ձեռքի գործն է, սակայն հարցերի վերջնական պատասխաններն ավելի ուշ կլինեն:

Նույն շարքից