ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով վերջիններիս ղարաբաղյան հակամարտության գոտում, որտեղ վերջին շրջանում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է, զերծ մնալ իրավիճակը սրելուց: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարությանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Քերին դրական է համարել այն փաստ, որ վերջին շրջանում կրակոցներ գրեթե չկան և հավելել, որ նախագահներին խաղաղության հաստատելու համար պետք է զերծ մնան լարվածությունից:
Քերին նաև ևս մեկ անգամ հայտնել է համապարփակ կարգավորման հասնելու ճանապարհին ԱՄՆ-ի աջակցության մասին՝ կոչ անելով Սարգսյանի և Ալիևին ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո շարունակել երկխոսությունը: