Իրկուտսկի երկրամասում ՌԴ ԱԻՆ-ին պատկաանող Ил-76 է անհետացել: Այս մասին հայտնում է նախարարությունը՝ հավելելով, որ օդանավում գտնվել է 10 մարդ:
Ավելի վաղ հայտնվում էր, որ օդանավում կա 9 մարդ, իսկ այլ տեղեկություններով՝ 11:
Ил-76 երկինք էր բարձրացվել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Այն պետք է Մոսկվայի ժամանակով ժամը 06:30-ին կապի դուրս գար, սակայն դա չի արել:
Որոնողա-փրկրարակական խումբն արդեն սկսել է օդանավի ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքները: