Wired պորտալը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել, որի համաձայն համակարգչային խաղերի սիրահարները միասին ավելի քան 30 հազար տարի են անցկացրել Kim Kardashian: Hollywood բջջային խաղում:
Լրագրողների տեղեկություններով, գոյության երկու տարվա ընթացքում խաղը ներբեռնվել է 45 միլիոն անգամ: Համեմատության համար պետք է նշել, որ այս տարի փետրվարին այդ թիվը կազմում էր մոտ 42 միլիոն:
Kim Kardashian: Hollywood-ն անվճար բջջային խաղ է՝ նվիրված Քիմ Քարդաշյանին: Խաղի ժամանակ օգտատերերը կարողանում են կառավարել Քիմի կրկնօրինակին, նրան տանել ժամադրությություններ, գնել զգեստներ և այլն: