Հասարակություն 

Դրամաշնորհների մրցույթ՝ ՀԿ-ների համար

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի.

  • Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,

 

  • Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում,

 

  • Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում,
  • Ցեղասպանություն և մշակույթ,
  • Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ,
  • Հայ ժողովրդի ինքնապաշտպանության հերոսական էջեր. անցյալի դասերը և ապագայի մարտահրավերները,
  • ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում,
  • Հայ ժողովրդի երախտավորներ. գործի և հիշատակի ոգեկոչում,
  • Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ցեղասպանությունների կանխարգելման կարևոր քայլ,
  • Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում,
  • Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում,
  • Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում,
  • Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն:

 

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել.

 

  • Վերարտադրողական առողջությանը վերաբերող անվանակարգում՝    1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,
  • Մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված անվանակարգում՝       1 000 000  (մեկ միլիոն) ՀՀ դրամ:

 

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2015 թվականի ապրիլի 1-ը և ավարտի ոչ ուշ, քան 2015 թվականի նոյեմբերի 15-ը:

Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2015 թվականի փետրվարի 16-ից մինչև 2015 թվականի մարտի 17-ը` ժամը   12:00-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:

Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ, ինչպես նաև հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

 

   

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նույն շարքից