Հասարակություն 

Կգործարկվեն նոր արագաչափ սարքեր և տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 հուլիսի 6-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները. – Երևան քաղաքի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց խաչմերուկ, – Երևան քաղաքի Էրեբունի-Դաշտենց-Այվազովսկու փողոցների խաչմերուկ, – Երևան քաղաքի Սարյան-Բյուզանդի, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկներ, – Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան-Պետրոս Ադամյան փողոցների խաչմերուկ: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նույն շարքից