Քաղաքական 

Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Թբիլիսիում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին

Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

«Պետքէ  ջանքեր գործադրել այս տարածաշրջանում  խաղաղության հաստատման և ամրապնդման համար և հասնել այդ հակամարտության լայնամասշտաբ կարգավորմանը»,-ասել է նա:

Հավելենք, որ Շթայնամյերը Թբիլիսի մեկնելուց առաջ եղավ Երևանում, ապա՝ Բաքվում, իսկ Վրաստանում գտնվում է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար:

Նույն շարքից