Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է Պուտինի հետ հանդիպել մինչև Չինաստանում սեպտեմբերին կայանալիք G20-ի գագաթաժողովը:
Հավելենք, որ մինչև վերոնշյալ գագաթաժողովը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման հնարավարությունն այսօր չէր բացառել նաև Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: