Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողներին հայտնել է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի հետ հանդիպման ժամանակ քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են տնտեսությանը, էներգետիկ ոլորտին, առևտրին և բարձր մակարդակով հանդիպմանը:
«Մենք քննարկել ենք այն միջոցները, որոնք թույլ կտան վերադառանալ երկկողմ հարաբերությունների նախկին մակարդակին: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը՝ առևտուր, բարձր մակարդակով շփումներ և այլն: Խոսել ենք նաև տարածաշրջանային հարցերի մասին»,-ասել է նա՝ հավելելով, որ հանդիպումը շատ կառուցողական է եղել: