Հայկական կողմը չի դիմել Հարավային Օսեթիային, որպեսզի հայկական բեռնատարներն իրավունք ստանան հանրապետության տարածքով հասնել Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Հարավային Օսեթիայի նախագահի խոսնակ Գանա Յանովսկայան:
Ինչպս գրում է ՌԻԱ Նովոստին, Հայաստանն ուղիներ է փնտրում, որպեսզի Վերն Լարսը չլինի միակ ճանապարհը Ռուսաստան հասնելու համար և հիշեցնում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի խոսքերն այն մասին, որ Հարավային Օսեթաին այդ հարցում կարող է լինել այլընտրանքային տարբերակ:
Լրատվամիջոցը նաև հիշեցնում է այն մասին, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Վերին Լարսը լուրջ դերակատարում ունի Հայաստանի համար արտաքին աշխարհի և մասնավորապես Ռուսաստանի հետ կապ պահպանելու հարցում՝ հավելելով, որ հունիսի 23-ից անցակետը փակ է, քանի որ հեղեղումներն այն դարձրել են անանցանելի: