Քաղաքական Միջազգային 

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում միջնորդ են եղել Ալիևն ու Նազարբաևը

Ռուս-թուրքական և ռուս-իսրայելական հարաբերությունների նորմալացումը փոխկապակցված չեն, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն դերակատարում չի ունեցել Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորման գործում: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Միջոնրդի դերակատարում ունեցել են Ղազախստանի նախագահ Նազարբաևը և Ադրբեջանի նախագահ Ալիևը: Սակայն մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ»,-ասել է նա:

Ավելի վաղ ինֆորմացիա էր հայտնվել այն մասին, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործում դերակատարում են ունեցել Ալժիրի ներկայացուցիչները և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:

Նույն շարքից