BBC-ն կրկին ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաավետա II-ից վերջինիս ծննդյան օրը BBC Radio 4-ի եթերում հեռարձակված հաղորդման հյուր կատակերգու Ռասսել Քեյնի կատակի համար:
Նշենք, որ ապրիլի 21-ին, թագուհու ծննդյան օրը Don't Make Me Laugh հաղորդման ժամանակ Քեյնը հայտարարեց, որ Ելիզավետա II-ը կյանքում առնվազն 4 անգամ սեքսով է զբաղվել, քանի որ 4 երեեխա ունի:
Դրա հաջորդ օրը BBC-ն իր ներողությունը հայտնեց, սակայն, ինչպես երևում է, բողոքները դեռ չեն դադարել, դրա համար եղավ երկրորդ ներողությունը: