Հասարակություն 

Թուրքերի ոչնչացրած ռուսական ինքնաթիռի սպանված օդաչուի ընտանիքը հրաժարվում է Թուրքիայի փոխհատուցումից

2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ոչնչացած ռուսական ինքնաթիռի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հրաժարվել է  թուրքական կողմի ցանկացած փոխհատուցում ընդունելուց: Այս մասին հայտնել է օդաչու եղբայրը՝ Պավել Պեշկովը:

«Թուրքիայից փոխհատուցում պահանջելու միտք անգամ չկա: Եթե նույնիսկ առաջարկեն այդ փոխհատուցումը, մենք չենք վերցնելու: Սա ոչ այնքան նվաստացուցիչ է, որքան՝ սարսափելի»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ փոխհատուցումն այն պարտադիր պայմաններից էր, որոնք առաջ էր քաշել Պուտինը թուրքական կողմի հետ հարաբերությունները նորմալացնելու համար:

Նույն շարքից