Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Անալիտիկ» ՍՊԸ տնօրեն Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Հարցին, թե ի՞նչ պատճառաբանությամբ է դատարանը երկարաձգել կալանքի ժամկետը, Լիպարիտ Սիմոնյանն ասաց.«Դատարանի որոշման մեջ պատճառաբանական մասը բացակայում է, ստանդարտ ձևակերպում է: Այսինքն, նման դատական ակտ տվյալ դատավորի մոտ հնարավոր է գտնել հարյուրներով, միայն անուն, ազգանունները փոխած, ասենք`նույն բանը կարող է գրված լինել մեկ այլ անձի վերաբերյալ: Մեխանիկական «քոփի փաստի» տարբերակն է այդ որոշումը` կխուսափի, կթաքնվի, հետևաբար պետք է պահել կալանքի տակ»:
Մանրամասն՝ tert.am