Հասարակություն 

Պատգամավորը ցանկանում է նախկին իրավապահի սրճարանի տարածքի հաշվին ընդլայնել իր տարածքը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանության առանձին դեմքերի շրջանակներում գզվռտոց է սկսվել իրենց սեփականությունը թղթերով «ամրագրելու» հարցում:

Հանրապետության հրապարակում, իսկ ավելի որոշակի՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց գտնվող այգում դժվար է չնկատելու տալ սրճարանները: Դրանց առատությունն ու դիրքն անգամ փակել են անցորդների ճանապարհը: Չիշտ է, ցանկապատ չկա, բայց անցորդների համար բավականին անհարմար է դարձել այգով ճանապարհի որոշակի մասն անցնելը:

Մեր տեղեկություններով՝ երեւանցիներին հայտնի «դատախազության այգու» սրճարաններից մեկը պատկանում է Արմեն Գաբուզյանին, որը ոչ վաղ անցյալում եղել է իրավապահ համակարգի ճանաչված դեմքերից մեկը: Ասում են, որ նա խնամիական հարաբերություններ ունի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:

Նրան պատկանող այգու հարեւանությամբ տարածք ունի նաեւ  Ռուբեն Սադոյանը, որը ՀՀԿ-ական է եւ պատգամավոր է դարձել Կենտրոն համայնքն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքից:

Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սադոյանը ցանկանում է իր ունեցած տարածքն ընդլայնել Գաբուզյանի սրճարանի տարածքի հաշվին: Ընդ որում՝ այդ ամենը Սադոյանը որոշել է անել թուղթ-թանաքով: Ռուբեն Սադոյանն էլ, ինչպես գիտեք, պատահական մարդ չէ: Նա համարվում է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից