Քաղաքական 

ԱԺ-ն նմանեցնում են մանկապարտեզի, Գալուստ Սահակյանին՝ մանկապարտեզի դաստիարակի. «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է. «ԱԺ նախագահից է գալիս պատգամավորների անզուսպ պահվածքը: Խորհրդարանը երբեք այսքան ցածր մակարդակի վրա չէր եղել, ինչպես անցած նստաշրջանի ժամանակ: Նույնիսկ Տիգրան Թորոսյանի նման ոչ խստաբարո մարդը կարողանում էր բռի մեջ պահել խորհրդարանը»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ-ում աշխատանքային երկար տարիների փորձ ունեցող «հնաբնակներից» մեկը:

 Նա հիշեց այն ժամանակները, երբ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն էր:

 «Կարեն Դեմիրճյանի ժամանակ այնպիսի կարգուկանոն էր տիրում նիստերի դահլիճում, որ որևէ պատգամավոր ավելորդ ծպտուն չէր հանում, անգամ հազալիս էին շշուկով հազում»,-ասում է մեր զրուցակիցը:

 Գալուստ Գրիգորիչի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո շատերը խորհրդարանը նմանեցնում են մանկապարտեզի, իրեն էլ՝ մանկապարտեզի դաստիարակի: Իսկ Սահակյանի լեզվի «սայթաքումններն» ու խոսքի հումորային դրսևորումները մեծ զվարճություն են պարգևում ԱԺ նիստին հետևոներին և անեկդոտների նյութ դառնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից