Հասարակություն 

Վթար Արմավիր-Երեւան ճանապարհին. վիրավորվել է 6-ամյա երեխան

Փետրվարի 16-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Արմավիր-Երեւան ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո», «Մերսեդես E-230» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները:


Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միթսուբիշի Պաջերո»-ի 6-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն:

Նույն շարքից