Քաղաքական Միջազգային 

Թուրքիան գերմանիացի պաշտոնյաներին թույլ չի տվել այցելել Ինջիրլիկի ռազմաբազա

Թուրքիան անցանկալի է համարել գերմանացի քաղաքական գործիչների և պատգամավորների այցը երկրի հարավում գտնվող Ինջիրլիկի ռազմաբազա, որտեղ վերջիններս պետք է հանդիպեին բունդեսվերի զինվորների հետ: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա  ֆոն դեր Լյաենը չի կարողացել այդ հարցում ընդհանուր հայտարարի գալ իր թուրք գործընկեր Ֆիքրի Իշիկոմի հետ:

Հուլիսի 1-ին Անկարայում տեղի ունեցած բանակցություններից հետո Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ մտադիր է հաշվետվություն ներկայացնել Գերմանիայի կառավարությանը և Բունդեսթագին Թուրքիայի հետ վեճը համատեղ լուծելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին թուրքական իշխանությունները հրաժարվել էին թույլ տալ Գերմանիայի պաշտպանության նախարարության ստատս-քարտուղար Ռալֆ Բրաուկզիպեի գլխավորած պատվիրակությանը հուլիսին պլանավորած այց կատարել Ինջիրլիկի ռազմաբազա, որտեղ 250 գերմանացի զինծառայող կա:

Նույն շարքից