Քաղաքական Միջազգային 

Պուտինը խոսք է տվել զորքերը մոտեցնել ֆիննական սահմանին, եթե այդ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին

Հուլիսի 1-ին Նաանտալի քաղաքում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վեյնեյմյո Նիինիստյոյի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նաագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զրքերը մոտեցնելու է ֆիննական սահման, եթե հանկարծ այդ երկիրը որոշի միանալ ՆԱՏՕ-ին:

Պուտինի խոսքերով, ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո ֆիննական զինված ուժեը արդեն անկախ չեն լինի, այլ կլինեն դաշինքի զինված ուժերի մի մասը, իսկ ՆԱՏՕ-ի զորքերը մեկ ակնթարթում կհայտնվեն ռուսական սահմանին: Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ գնահատում է Ֆինլանդիայի չեզոք կարգավիճակը և դրան հարգանքով է մոտենում:

Նույն շարքից