Հուլիսի 2-3-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդդին Ասլովը:
Այսօր նախատեսված է հանդիպում երկու նախարարների միջև, որից հետո վերջիններս հանդես կգան հայտարարությամբ:
Տաջիկստանի արտաքին քաղաքականության պատասխանատուին ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հավելենք, որ սա Ասլովի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: