Հասարակություն 

Գրիբոյեդովի փողոցի թիվ 21 տան բակում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

Հուլիսի 1-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 21 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից