Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դեբալցեւոյում ուկրաինական ուժայինները ամբողջությամբ շրջապատված են:
Այդ մասին հայտնել է Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին, նշելով, որ Դեբալցեւոն բոլոր կողմերից շրջապատված է, դադարեցվել է շրջապատման օղակում գտնվող մի քանի հազար ուկրաինական զինվորների մատակարարումներն, իսկ մարտերը քաղաքում դեռեւս շարունակվում են:
Նրա խոսքերով մարտերի ընթացքում շուրջ 120 ուկրանացի զինծառայող գերի է հանձնվել, աշխարհազորայիններին մարտերի ընթացքում հաջողվել է գրավել քաղաքի ոստիկանության բաժանմունքն ու ավտոկայանը:
Միաժամանակ հարձակում են սկսել նաեւ Դոնեցկի աշխարհազորայինները, որոնց հաղորդմամբ, քաղաքը մասնակիորեն արդեն գրավված է, ընթանում են դիրքային ու փողոցային մարտեր: