Հասարակություն 

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ընտանիքը հարձակման է ենթարկվել

6 անհայտ անձիք հարձակվել են  վիլլայի վրա, որտեղ ընտանիքի հետ  հանգստանալիս է եղել Խորվաթիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» առաջատարներից Իվան Ռակիտիչը: Այս մասին հայտնում է Vecernji List-ը:

Պարբերականը նշում է, որ Ռակիտիչն այդ վիլլան վարձակալել էր Եվրո-2016-ից հայրենիք վերադառնալուց հետո: Հուլիսի 1-ին երեկոյան անհայտ անձիք հարձակվել են վիլլայի վրա, կոտրել բոլոր պատուհանները և փախուստի դիմել: Հարձակվողներից մեկին նույնիսկ հաջողվել է ներխուժել տուն:

Ռակիտիչն ու վերջիիս ընտանիքը չեն տուժել: Հարձակումից կես ժամ անց նա որոշում է կայացրել ընտանիքով հեռանալ կղզուց, որի վրա գտնվում է վիլլան:

Նույն շարքից