«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով մահացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարևաններից մեկը, սակայն վերջինիս հարազատներն ու հարևանները, այդ թվում Վարդան Ղուկասյանն ու նրա որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, թույլ չեն տվել դիահերձել հանգուցյալին:
Ըստ պարբերականի, վերջիններս վիճաբանել են ոստիկանների և դատաբժիշկների հետ:
Վիճաբանության կապակցությամբ, ոստիկանության Կումայրիի բաժին է հրավիրվել Սպարտակ Ղուկասյանը, որը տեղում ասել է, որ ինքը որպես քրիստոնյա է դեմ դիահերձում կատարելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում