Քաղաքական 

ԳԱԼԱ-ն «Ժառանգությանը» և ՀԱԿ-ին առաջարկել է Գյումրիում հանդես գալ դաշինքով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.  «Մեր տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցությունը քննարկում է Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի ընտրություններին «Գալա» հ/ը հիմնած «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու հարցը:

Այս լուրը թերթի մեզ հետ զրույցում հաստատել է «Գալա»-ի ղեկավար Վահան Խաչատրյանը:

«Այո, իմ կողմից նման առաջարկություն եղել է և՛ «Ժառանգությանը», և՛ ՀԱԿ-ին: Այլ կուսակցությունների էլ ենք առաջարկել, բայց դեռ չեմ ուզում մանրամասնել»,-թերթի հետ զրույցում ասել է Վահան Խաչատրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից