Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Չինաստանն ու Ռուսաստանը թույլ չեն տալու Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների ու պատմության նենգափոխումն ու ձեռնամուխ են լինելու պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը:
Այդ մասին հայտնել է Չինաստանի փոխարտգործնախարար Չեն Գոլինը, նշելով որ հակաֆաշիստական պայքարում երկու երկրները կրել են ահռելի կորուստներ ու ունեցել հսկայական ներդրում հաղթանակի հասնելու գործընթացում, ուստի թույլ չեն տալու պատմության վերախմբավորումն ու նենգափոխումն:
Նրա խոսքերով պատերազմի 70-ամյակի միջոցառումները կանցկացվեն Մայիսի 9-ին Մոսկվայում եւ սեպտեմբերի 3-ին Պեկինում, որին բացի Չինաստանի ու Ռուսաստանի ղեկավարներից, կմասնակցեն մի շարք այլ երկրների պատվիրակություններ:
Չինաստանում նախատեսվող միջոցառումներին բացի Վլադիմիր Պուտինից, կմասնակցի նաեւ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն, եվրոպական որոշ երկրների պատվիրակություններ, ինչպես նաեւ՝ Շանհայի համագործակցության երկրների ղեկավարները: