Քաղաքական Միջազգային 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կոչ է անում խստացնել հակառուսական պատժամիջոցները

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանական հարցերով հանձնաժողովը կոչ է արել Եվրամիությանը քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու հարցը: Միացյալ Թագավորթության խորհրդարանի կայքում հրապարակված հաշվետվության մեջ խոսվում է հատկապես իշխանական կառույցների աշխատակիցներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին:

Ընդ որում, հաշվետվության հեղինակները նշում են, որ պատժամիջոցները, որոնք սկսեցին կիրառվել  Ռուսաստանի տնտեսության վրա ազդելու և ռազմական ծախսերը կրճատելու համար, չեն հասել իրենց նպատակին:

Հաշվետվության հեղինակները ևս մեկ անգամ Մոսկվային մեղադրել են Դոնբասի հակամարտությանը միջամտելու, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգնելու մեջ, ինչը, նրանց պնդմամբ, խանգարում է միջազգային կոալիցիային պայքարել ԻՊ-ի դեմ:

Նույն շարքից