Դավիթ Տոնոյանը փետրվարի 17-ին Ամստերդամում մասնակցել է «Խաղաղության եւ պաշտպանության ապահովում. ՄԱԿ խաղաղարար գործունեության ուժը» խորագրով եվրոպական տարածաշրջանային ֆորումին։
Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ Մամուլի ծառայությունը, ֆորումի ընթացքում քննարկվել են եվրոպական երկրների կողմից ՄԱԿ խաղաղարար գործունեության աջակցության հարցերը։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում նպաստել ՄԱԿ խաղաղարար գործունեությանը։
Այցի շրջանակներում Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել նաեւ իր հոլանդացի գործընկերոջ հետ եւ քննարկել ռազմական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերը։