Nike ընկերությունը ներկայացրել է իր նոր մարզակոշիկը, որը ստացել է Kwazi անունն ու արդեն վաճառվում է մի քանի խանութներում: Մարզակոշիկը, որը կարելի է գնել 90 դոլարով, թողարկվել է սև, կարմիր, սպիտակ և մուգ կապույտ գույներով:
Nike-ի նոր արտադրանքի վերևի հատվածը ծածկված է հատուկ ցանցով, որը թույ է տալիս օդ ներթափանցել մարզակոշիկի մեջ:
Հավելենք, որ Nike-ը հիմնվել է 1964 թվականին: Այն ժամանակ ընկերությունն անվանվում էր Blue Ribbon Sports: Ընկերության արտադրանքը թողարկվում է նաև Nike Golf, NikeLab, Nike Pro, Nike+, Air Jordan և Nike Skateboarding բրենդերի ներքո: