Չնայած Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշմանը, Արևմտյան Բալկանյան երկրները շարունակում են մնալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուներ, այսինքն Միացյալ Թագավորության որոշումը որևէ բան այդ մասով չի փոխել: Այդ մասին հուլիսի 4-ին Փարիզում Արևմտյան Բալկանյան երկրների գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Մերկելը նշել է, որ նշված երկրները՝ Սերբիան, Ալբանիան, Կոսովոն և Մակեդոնիան, պետք է կատարեն բոլոր անհրաժեշտ պայմանները Միությանն անդամակցելու համար և այդ ճանապարհին բոլոր այդ երկրները տարբեր մակարդակներում են գտնվում:
Հիշեցնեք, որ ավելի վաղ Խորվաթիայի կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: