Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամները, և առաջին հերթին ղեկավար պաշտոններ զբաղեցնողները, պետք է ոչ միայն խստորեն պահպանեն օրենքներն ու կարգուկանոնը, այլ նաև պետք է պատասխանատվություն կրեն իրենց ընտանիքների անդամների կողմից օրենքները խախտելու համար: Այս մասին ասված է կուսակցության կենտկոպի լրատվամիջոց «Ժենմին ժիբաո» թերթում հրապարակված հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ բոլորն օրենքի առաջ հավասար են, և կուսակցության բոլոր անդամները, առաջին հերթին՝ ղեկավարները, պետք է դասեր քաղեն Լին Ցզիհուայի նկատմամբ հարուցված քրեական գործից:
Նշենք, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարներից Լին Ցզիհուան դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ մեղադրվելով պաշտոնական դիրքը չարաշահելու, կաշառակերության և անօրինական կերպով գաղտնի ինֆորմացիա ստանալու մեջ: