Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն Անկարային կոչ է արել Ռուսաստանին փոխանցել Թուրքիայի տարածքում գտնվող չեչեն ահաբեկիչներին:
«Եթե թուրքական իշխանություններին տվյալներ են պետք ահաբեկիչների մասին, ևս մեկ անգամ ասում եմ, գրեք: Թարհան Գազիև, Ահմեդ Ումարով, Ահմեդ Պատաև, Շիրվան Բասաև, Մահրան Սաիդով, Ռիզվան և Ուսամա Յակուբովներ, Ասլանբեկ Վադալով, Մովսար Չատաև, Հադի Ալասհանով, Ռուստամ Նաուրբաև: Նրանց գաղափարական ղեկավարն է Մովլադի Ուդուգովը: Նրանք շատ ազատ են զգում իրենց Թուրքիայում»,-գրել է Կադիրովը Ինսթեգրամի իր էջում:
Կադրովը նաև նշել է, որ թուրքական իշխանություններին հայտնել է, թե որքանով են այդ մարդիկ վտանգավոր, սակայն դեռ արձագանք չկա: