Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է հանդիպել հուլիսի վերջին կամ՝ օգոստոսի սկզբներին:
«Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ մենք հանգեցինք այն արդյունքին, որ պետք է հանդիպեն երկու երկրների ղեկավարները: Հանդիպումը կարող է տեղի ունենալ այս ամսվա վերջին կամ օգոստոսի սկզբներին՝ մինչև G8-ի գագաթաժողովը: Սակայն հարցը վերջնականապես լուծված չէ»,-այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողներին հայտնել է Էրդողանը:
Ավել վաղ այս մասին խոսել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: