Ադրբեջանում սպասում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցին, որը պետք է տեղի ունենա օգոստոսին: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Մասնավորապես նշվում է, որ այսօր երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել Ռամադանի առթիվ, որի ընթացքում Ալիևը հայտարարել է, թե Իրանի նախագաի՝ օգոստոսին կայանալիք ադրբեջանյան այցը նոր թափ կհաղորդի Իրանի և Ադրբեջանի հարաբերություններին:
Ավելի վաղ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում ընթացիկ տարվա երկրորդ կեսին Բաքվում Պուտին-Ռոհանի-Ալիև հանդիպումը կազմակերպելու համար: