Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պետք չէ նոր բանակցողներ ներգրավել, հարցը կարգավորելու համար պետք է իրականացնել Մինսկի խմբի պայմանավորվածությունները: Նման կարծիք հայտնել է Ղազախստանի արտգործնաարար Երլան Իդրիսովը:
Աստանայում տեղի ունեցած ճեեպազրույցի ժամանակ նա նշել է, որ հարցը կարգավորելու համար ստեղծվել է հատուկ խումբ՝ Մինսկի խումբը, որի անդամներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իսկ նոր միջնորդների անհրաժեշտություն չկա:
Նա հավելել է, որ Մինսկի խմբի շրջանակներում հստակ սկզբունքներ են որոշվել, որոնցով պետք է հակամարտությունը կարգավորվի, իսկ հիմա պետք է սկսել իրականացնել այդ պայմանավորվածությունները: