«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի միջև:
Դեպքը տեղի է ունեցել կառավարության անդամների կողմից ինչ-որ հարցի քննարկման ժամանակ: Այդ ընթացքում Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին դիմել է «արա»-ով, ինչին վերջինս շատ կոպիտ արձագանքել է և ասել, որ նա իրավունք չունի նման տոնով խոսել նախարարի հետ, պետք է հարգել դիմացինին:
Այսպիսով միջադեպն ավարտվել է, կողմերը համաձայնության են եկել և շարունակել քննարկումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում