Քաղաքական 

Վիկտոր Դալլաքյանն էլ է նոր կուսակցություն հիմնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում շարունակում են նոր կուսակցություններ ձևավորվել:

Մեր տեղեկություններով՝ հերթական նոր կուսակցությունը պատրաստվում է հիմնել ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, 17 տարի շարունակ` 1995-ից 2012 թվականը, եղել է ԱԺ պատգամավոր: Դալլաքյանն այս ընթացքում մեկ անգամ է կուսակցական եղել` 1999-ի մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ընդգրկված էր Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքում, եղել է ՀՀԿ անդամ: Սակայն հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից և «Միասնություն» դաշինքի փլուզվելուց հետո դուրս է եկել ՀՀԿ-ից և գործել է որպես ընդդիմադիր գործիչ»:

Առավել մանրամաս՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից