Քաղաքական 

Իշխանությունները ցանկանում են ԸՕ-ում կատարած փոփոխություններից մեկը՝ չեղյալ համարել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները ցանկանում են Ընտրական օրենսգրքում անցած շաբաթ կատարած փոփոխություններից մեկը՝ ընտրական տեղամասում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը չեղյալ համարել:

Նրանք փորձում են դա պատճառաբանել ֆինանսական միջոցների բացակայությամբ:

Կոնկրետ տեսախցիկների ու հեռարձակման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դոլար: Բայց այդ փոփոխոււթյունը, թերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են անել ոչ թե ֆինանսների բացակայության պատճառով, այլ հատկապես գյուղերում ընտրատեղամասերում անվերահսկելի ազդեցություն կամ ընտրական գործընթացներին միջամտություն ունենալու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից