Լուգանսկի ու Դոնեցկի շրջանների շուրջ 500 հազար բնակիչներ զրկված են մաքուր խմելու ջրից:
Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի հումանիտար օգնության կազմակերպման ծառայությունից, նշելով, որ ներկայումս, Դոնեցկի շրջանի շուրջ 461 հազար ու Լուգանսկի 86 հազար բնակիչներ զրկվել են խմելու ջրից, ինչը հղի է տարածաշրջանում լուրջ էկոլոգիական աղետով ու վարակիչ հիվանդությունների տարածման վտանգով:
Առանձնապես վտանգավոր իրավիճակում են գտնվում Ավդեեւկա, Դեբալցեւո, Ձեռժինսկ ու Կրասնագորովկա բնակավայրերը:
Իրավիճակը պայմանավորված է չդադարող ռազմական գործողություններով ու անվերջ հրետակոծություններով:
Հիշեցնենք, որ չնայած այն հանգամանքին, որ հակամարտող կողմերը հրադադարի խախտման մեջ մեղադրում են միմյանց, ԵԱՀԿ դիտորդների գնահատմամբ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, սակայն ընդհարումներ են գրանցվել Դեբալցեւոյի, Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում:
Ավելի վաղ, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Դենիս Պուշլինը հայտնել էր, որ ուկրաինական ուժայինները հրետակոծում են Դոնեցկի օդանավակայանը, իսկ պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը նշել էր, որ Դեբալցեւոյում հարձակման փորձի ընթացքում ուժայինները կորցրել էին 50 զինծառայող: