Քաղաքական 

Դաշնակցական փոխմարզպետը զբաղված է սեփական կուսակցության դիրքերն ամրապնդելու «սուրբ» գործով. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ –ՀՀԿ դաշինքի արդյունքում Արարատի փոխմարզպետի պաշտոնը ստանձնած դաշնակցական Հայրապետ Բաբայան այս օրերին զբաղված է սեփական կուսակցության դիրքերն ամրապնդելու «սուրբ» գործով:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Բաբայանն այս օրերին ակտիվորեն այցելում է Արարատի մարզի գյուղեր եւ իր կուսակիցներին հրահանգում թեկնածուներ առաջադրել ՏԻՄ ընտրություններում դաշնակցությունը ներկայացնելու համար:

Փոխմարզպետը մասնավոր զրույցներում կարեւորում է ՏԻՄ ընտրությունները՝ ասելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն վարչական ռեսուրսներ ունենա եւ կարողանա ապահովել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ քվեները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից