«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Տեղեկացրել էինք նաեւ, որ նա թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի:
Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը երեկ մարզպետին տեսակցելուց հետո մեզ վստահեցնում էր, որ Խաչատրյանն իրականում սրտի վիրահատության է ենթարկվել:
«Ֆրանսիայում մարզպետը ենթարկվել է սրտի վիրահատության, ինքը թոքերի հետ ոչ մի խնդիր չունի վիրահատությունն անցել է հաջող, առողջական վիճակը շատ լավ է, առույգ է, ոտքի վրա է, առողջական խնդիրներ չունի, հետվիրահատական ցավեր եւ բարդություններ չունի, իրեն զգում է շատ լավ, գունատ չէ, չի նիհարել, առույգ է եւ աշխատում է»,-ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ աշխատանքի չի գնում՝ Հովհաննիսյանը պատասխանեց, որ տանն աշխատում է, կապ ունի իր տեղակալների եւ վարչության պետերի հետ, ակտիվորեն ներգրավված է Սյունիքի մարզի ղեկավարման գործընթացների մեջ, սակայն հիվանդության արձակուրդում է գտնվում եւ ամսի 8-ից կանցնի պարտականությունների կատարմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում