Միջազգային Հասարակություն 

ԻՊ գրոհայինները Իրաքում ողջակիզել են 45 մարդու

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ խմբավորման ահաբեկիչները Իրաքի Ալ-Բաղդադի քաղաքում ողջակիզել են շուրջ 45 մարդու:

Այդ մասին հայտնել է տեղի քաղաքային ոստիկանության գնդապետ Քաիմ ալ-Օբեյդին, նշելով, որ սպանության դրդապատճառները դեռեւս անհայտ են, սակայն զոհվածների թվում են  Իրաքի իրավապահ ուժերի աշխատակիցները:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ ահաբեկիչների հաջողվել էր գրավել Ալ-Բաղդադի քաղաքն, որը գտնվում է Այն ալ-Ասադ ռազմաբազայից ընդամենը 8 կմ հեռավորության վրա, որում տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժերի շուրջ 320 ծովային հետեւակայինները:

 

 

Նույն շարքից