Բաղդադում վերջին ահաբեկչություններից երկու օր անց՝ հուլիսի 5-ին, երկրի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 250-ի: Նույն օրն իր հրաժարականի մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարարը:
Հուլիսի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ հայտարարելով, որ այն ուղղված է եղել շիաների դեմ: