Հանրապետական Դոնալդ Թրամփն ունակ չէ դառնալ ԱՄՆ նախագահ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի միլիարդատիրոջ հակառակորդ՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Հյուսիսային Կառոլանիայում ԱՄՆ գործող նախագահի ներկայությամբ հնչեցրած ելույթի ընթացքում Քլինթոնն առաջարկել է ընտրողներին պատկերացնել Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում. «Կարո՞ղ եք արդյոք նրան պատկերացնել Սպիտակ տանը, երբ հաջորդ անգամ ԱՄՆ-ը կբախվի ճգնաժամի հետ: Աշխարհը հետևում է մեր նախագահի ասած յուրաքանչյուր բառին: Թրամփն ուղղակի ունակ չե դառնալ մեր նախագահը և գլխավոր հրամանատարը»,-ասել է Քլինթոնը:
Հավելենք, որ Ռոյթեր գործակալության տվյալներով, Հիլարի Քլինթոն նախընտրական արշավում 12,6 տոկոսով առաջ է անցել Դոնալդ Թրամփից: