Հուլիսի 6-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան շրջվել է: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com -ը, վթարի հետևանքով տուժել են ժամկետային զինծառայողներ: