ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հանրապետական Դոնալդ Թրամփը բարձր գնահատական է տվել Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի մեթոդներին, որոնցով վերջինս պայքարում էր ահաբեկիչների դեմ, այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Սադամ Հուսեյնը վատ տղա էր: Այդպես է չէ՞: Բայց գիտե՞ք թե որ հարցում էր նա ուժեղ: Նա սպանում էր ահաբեկիչներին, ընդ որում դա անում էր հիանալի կերպով: Հուսեյնը չէր բանակցում ահաբեկիչների հետ, ուղղակի ոչնչացնում էր»,-ասել է ամերիկացի միլիարդատերը Հյուսիսային Կառոլինայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Թրամփը նաև հայտարարել էր, որ աշխարհը հաստատ ավելի լավը կլիներ, եթե Սադամ Հուսեյնի և Մուամար Քադաֆիի նման բռնապետերը ողջ լինեին: