Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, մեկ օրվա ընթացքում Դեբալցեւյում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում ուկրաինական զորամիավորումները կորցրել են 94 զինծառայող:
Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով , որ ուկրաինական կողմը կորցրել է 10 զրահամեկենա, 12 հրետանային համակարգ, 5 ռազմական մեքենա:
Նրա խոսքերով, ներկայումս Դեբալցեւյի շրջապատման մեջ գտնվող ուկրաինական զինծառայողների թիվը կազմում է մոտ 5 հազար:
Կրելով ծանր կորուստներ, միաժամանակ, ուժայինները շարունակում են Արտեմովսկ, Լուգանսկոյե ու Սվետլադարսկ բնակավայրերի հրետակոծությունը, ինչպես նաեւ վերախմբավորում են ուժերը՝ շրջապատումը ճեղքելու համար: