ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ցանկանում են մոտ ապագայում կրկին հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, որի ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, սակայն հանդիպման օրվա մասով դեռ որևէ որոշում չի կայացվել: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թրենդ-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում, իսկ դրանից առաջ նախագահները հանդիպել էին Վիեննայում: