ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի օդանավը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Ամերիկացի պաշտոնյան Վրաստան է ժամանել պաշտոնական այցով և կհեռանա հինգշաբթի օրը:
Վրաստանում Քերին մասնակցելու է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական Խարտիայի հերթական նիստին, կհանդիպի երկրի նախագահի, վարչապետի, իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Վրացական ԶԼՄ-ները փոխանցում են, որ կլինի նաև Քերիի և Վրաստանի վարչապետի համատեղ մամուլի ասուլիս: